Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի օդուժը կհամալրվի առաջին մարտավարական դրոնային համակարգերով

17 Դեկտեմբեր, 2019 17:26
Թուրքիայի օդուժը կհամալրվի առաջին մարտավարական դրոնային համակարգերով

Թուրքիայի բանակի որոշ ստորաբաժանումներ կհամալրվեն թուրքական արտադրության ինքնաձիգերով համալրված Songar մարտավարական դրոնային համակարգերով:

Թուրքիայի Նախագահականին առնթեր Պաշտպանական արդյունաբերության  և «ASİSGUARD» ապրանքանիշն օգտագործող «Asis Elektronik» և «Bilişim Sistemleri» ընկերությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել ԶՈՒ-ին 8 դրոնային համակարգ մատակարարելու շուրջ:

Նշվում է, որ Songar մարտավարական անօդաչու թռչող սարքերն օգտագործվելու են Թուքիայի զինված ուժերի՝ «ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում գործունեություն ծավալող» ստորաբաժանումների կողմից:

Ամբոջական համալրումով Songar-ը կարող է օդում մնալ 20 րոպե, թռիչքներ իրականացնել մինչև 3000մ բարձրության վրա: Անօդաչուն կարող է գործել 3կմ շառավղով տարածքում, համալրված է 5.56մմ տրամաչափի ինքնաձիգով, որը մեկ լիցքավորման ժամանակ կրակում է 200 փամփուշտ: Համակարգը զինված է լինելու նաև թիրաքի հեռավորությունը որոշող լազերային չափիչով:

Համակարգը կարող է արձանագրել թիրախային տարածքի տվյալները,  վնասազերծել հնարավոր վտանգավոր օբյեկտները, գործողության իրականացումից հետո արձանագրել հասցված վնասները, ինչպես նաև՝ տեսաձայնագրել և իրական ժամանակում հաղորդել տեղեկություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին