Կարևոր իրադարձություններ

Կվերսկսվեն Երևան-Ստամբուլ չվերթները

17 Դեկտեմբեր, 2019 13:50
Կվերսկսվեն Երևան-Ստամբուլ չվերթները

Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցրել էր չվերթները բոլոր ուղղություններով, հայտնում է regionmonitor-ը:

Ավիաընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն` բոլոր չվերթները, այդ թվում Ստամբուլ-Երևան-Ստամբուլը, կվերսկսվեն դեկտեմբերի 21-ից:

Նշենք, որ «Ատլաս Գլոբալը» Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթներ է իրականացնում շաբաթական 4 անգամ։

Ավելի վաղ կատարած հայտարարության մեջ ավիաընկերությունը նշել էր, որ չվերթները դադարեցվել էին տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով, իսկ նրանք, որոնք տոմսեր էին գնել նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում փոխհատուցվելու էին:

 

Լրահոս

Դիտել ավելին