Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

17 Դեկտեմբեր, 2019 12:51
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով պաշտպանների վերաքննիչ բողոքը:

Պաշտպանները բողոքարկել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 19-ի որոշումը, որով մերժվել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:

Ավելի վաղ պաշտպանները բողոքարկել էին նույնաբովանդակ մեկ այլ միջնորդություն, որը մերժել էր երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի որոշմամբ:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նախատեսվում է նաեւ Մանվել Գրիգորյանի՝ անջատած գործով դատական նիստը: Պաշտպան Արսեն Մկրտչյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ եթե Գրիգորյանի առողջությունը ների, ապա նա կմասնակցի այսօրվա նիստին:

 

Լրահոս

Դիտել ավելին