Կարևոր իրադարձություններ

Opel-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել մարդատար ГАЗель-ին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ

17 Դեկտեմբեր, 2019 12:17
Opel-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել մարդատար ГАЗель-ին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ

Արմավիրի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբեգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10:30-ի սահմաններում Opel մակնիշի 36 QD 172 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Արմավիր ավտոճանապարհի՝ Արավիր քաղաքի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել դեպի Երեւան ընթացող թիվ 207 երթուղին սպասարկող Արմավիր-Երեւան ГАЗель մակնիշի 0279 Լ համարանիշի ավտոմեքենային եւ գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դարձի բերել գլխիվայր շրջված Opel-ն ու սահմանազատել տարածքը:

Արմավիրի մարզի ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների ինքնությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին