Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ամանորյա խնջույք անցկացնել. «Ժողովուրդ»

17 Դեկտեմբեր, 2019 08:06
«Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ամանորյա խնջույք անցկացնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ամանորյա խնջույք անցկացնել:

Ըստ մեր տեղեկությունների՝ դեռեւս խմբակցությունում ակտիվորեն քննարկվում է, թե որ ռեստորանում է այն կայանալու: Իհարկե, իմքայլականներից շատերը դեռեւս իրենց համաձայնությունը չեն էլ հայտնել՝ «քեֆին» մասնակցել-չմասնակցելու հետ կապված:

Ըստ տեղեկությունների՝ հստակեցվում է նաեւ, թե արդյոք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է այդ հավաքույթին, թե ոչ, քանի որ վերջինս եւս չի խոստացել, որ ներկա է գտնվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին