Կարևոր իրադարձություններ

70 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ Վահրամ Թաթիկյանը

16 Դեկտեմբեր, 2019 23:41
70 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ Վահրամ Թաթիկյանը

Երաժիշտ Վահան Արծրունին ֆեյսբույքյան իր էջում ցավալի լուր է հայտնել բանաստեղծ, արձակագիր, երաժիշտ Վահրամ Թաթիկյանի մահվան մասին.

«Կյանքից հեռացավ Վահրամ Թաթիկյանը... հայ ամենատաղանդավոր երգահաններից մեկը։ Տեր ողորմյա և հիշյա», գրել է երաժիշտը։

Վահրամ Թաթիկյանը ծնվել է 1949թ.-ի նոյեմբերի 14-ին: Նա արձակագիրներ Շահեն Թաթիկյանի եւ Շաքե Վարսյանի որդին էր: 1974 թվականից աշխատում էր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի  արվեստի ինստիտուտում: Թաթիկյանը 1977 թվականին դարձել է Հայաստանի գրողների միության անդամ։

1981 թվականին հրատարակվել են նրա «Հայկական գորգարվեստ» և «Քառասուն երգ կամ երկու համերգ ձեզ համար» գրքերը։

 

Լրահոս

Դիտել ավելին