Կարևոր իրադարձություններ

Բրազիլիայում բեռնատարի մեջ հայտնաբերվել է 7 դի

16 Դեկտեմբեր, 2019 23:26
Բրազիլիայում բեռնատարի մեջ հայտնաբերվել է 7 դի

Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյում, յոթ մարդու մարմին է հայտնաբերվել կայանված բեռնատարի մեջ: Այդ մասին հայտնում է Metropoles-ը:

Ինչպես նշվում է, մեքենան կայանվել է հրշեջ բրիգադի դիմաց: Դիակները հայտնաբերվել են իրավապահները:

Նշվում է, որ տարածքում ավելի վաղ հանցավոր խմբավորումների միջև բախում է տեղի ունեցել: Նրանք անգամ սկսել են կրակել ոստիկանների ուղղությամբ, երբ վերջիններս սկսել են գործողությունը: Ոստիկաններին հաջողվել է առգրավել չորս հրացան, երեք ատրճանակ, երկու նռնակ և մեկ ռադիոկապի սարք:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ բեռնատարում հայտնաբերված մահացածները տղամարդիկ են: Նախնական տվյալներով՝ նրանք կապված էին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հանցավոր խմբավորումների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին