Կարևոր իրադարձություններ

Սյունիքի երիտասարդների հանրային վերահսկողության կարողությունների զարգացումը՝ «Հանրային վերահսկողությունը որպես համայնքների զարգացման խթան» ծրագրի թիրախ

22 Նոյեմբեր, 2019 19:08
Սյունիքի երիտասարդների հանրային վերահսկողության կարողությունների զարգացումը՝ «Հանրային վերահսկողությունը որպես համայնքների զարգացման խթան» ծրագրի թիրախ

 «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-նն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ  համատեղ Իրազեկ Հայաստան ծրագրի շրջանակում ԵՄ համաֆինանսավորմամբ  իրականացնում է «Հանրային վերահսկողությունը որպես համայնքների զարգացման խթան» ենթադրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի նպատակն է բարելավել կազմակերպության կարողությունները համայնքներում, հանրային վերահսկողության, եւ մշտադիտարկման գործընթացներում՝ ապահովելով երիտասարդների ակտիվ ներգրավածությունը։

Ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի` Գորիս, Տեղ, Սիսիան և Գորայք խոշորացված համայնքներում ձևավորվել են 5-7 հոգանոց երիտասարդ մոնիտորների խմբեր, որոնց համար իրականացվել են դասընթացներ հանրային վերահսկողության կարողությունները զարգացնելու նպատակով։ Դասընթացներն օգնել  են երիտասարդներին դիտարկել իրենց համայնքների զարգացման ծրագրերն ու բյուջեները և վերլուծոության տվյալները վիզուալ ու մատչելի դարձնել համայնքի բնակիչների համար:

Ծրագրի պատասխանատուները և ծրագրում ներգրավված երիտասարդները հանդիպել են ՏԻՄ ներկայացուցիչների հետ։ այնուհետեւ մշակել են առաջարկությունների փաթեթ՝ ներկայացնելով Գորիս,Տեղ,Սիսիան,և Գորայք խոշորացված համայնքների ներկայացուցիչներին: Առաջարկների նպատակն է բարելավել ՏԻՄ-երի հնգամյա  զարգացման ծրագրերը՝ ապահովելով երիտասարդների ներգրավվածությունը ծրագրեի իրակաանցմանը։ ՏԻՄ եւ հասարակական ակմակերպություն երկկողմանի համագործակցությունն ամրագրվել է կնքված հուշագրերով։  

Ծրագրի շրջանակում ձեւավորվել է նաև մարզային հարթակ,որը կապահովի համագործակցության շարունակականությունը։ Մարզային հարթակի շնորհիվ ամեն տարի տեղի կունենա երիտասարդական համաժողով,որտեղ երիտասարդները կկարողանան բարձրաձայնել ինչպես իրենց խնդիրները,այնպպես էլ կկարողանան շահագրգիռ կողմերի հետ քննարկել դրանց լուծումները Ունենալով վերապատրաստված երիտասարդների մոնիտորների խմբեր Սյունիքի մարզի համայնքներում՝ ԳՈՒՄ ՀԿ-ն ուժեղացրել է  իր կարողությունները հանրային վերհսկողության եւ մշտադիտարկման գործընթացներում՝ երիտասարդների դերի ու մասնակցության խթանման միջոցով։

 Partnership and Teaching NGO in cooperation with Freedom of Information Center of Armenia is implementing the sub-grant project “Public Control as a Community Development Impulse” within the framework of EU-funded Armenia project. The goal of the project is to improve the organization's capacity in communities, public oversight, and monitoring by ensuring active youth engagement.

Within the framework of the project, groups of 5-7 young monitors were formed in large communities of Goris, Tegh, Sisian and Gorayk of Syunik province. Trainings were conducted to develop public oversight capacities of the young monitors. The trainings have helped young people observe their community development plans and budgets and make the analysis data visual and accessible to community residents.

Project implementors and the youth involved in the project met with local government representatives. They developed a package of recommendations for representatives of the Goris, Tegh, Sisian and Gorayk communities. The purpose of the proposals is to improve five-year local government development programs by ensuring youth involvement in the implementation of the programs.

Bilateral cooperation between the local self-government and public organizations has been strengthened by signing memorandums of understanding. Within the framework of the project, a regional platform has been launched to ensure continuity of cooperation.

Thanks to the regional platform, a youth conference will be held each year where young people will be able to voice both their problems and be able to discuss their solutions with stakeholders. Having trained youth monitoring groups in the communities of Syunik marz, "Partnership and Teaching" NGO has strengthened its capacity in public oversight and monitoring processes by promoting the role and participation of young people.

 

 

Լրահոս

Դիտել ավելին