Կարևոր իրադարձություններ

Բժիշկների և ժառանգական անգիոայտուց հիվանդությամբ ապրողների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը՝ «Իրազեկ առողջապահություն» ծրագրի նպատակ

16 Դեկտեմբեր, 2019 16:47
Բժիշկների և ժառանգական անգիոայտուց հիվանդությամբ ապրողների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը՝ «Իրազեկ առողջապահություն» ծրագրի նպատակ

Հայ օգնության ֆոնդի բժշկական շրջանավարտների ասոցիացիան Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացնում է «Իրազեկ առողջապահություն» ենթադրամաշնորհային ծրագիրը:

Ծրագրի նպատակն է զարգացնել կազմակերպության կարողությունները, բարձրացնել հանրային իրազեկումնը և նոր տեղական ու արտասահմանյան գործընկերներ ձեռք բերել: Ծրագրի շրջանակներում իրականացվել են նաև հազվադեպ հանդիպող ժառանգական անգիոայտուց հիվանդության մասին իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքներ:  

«Իրազեկ առողջապահություն» ծրագրի շրջանակներում համագործակցել ենք մարզերի, մարզպետարանների առողջապահության վարչությունների հետ, ինչպես նաև Առողջապահության նախարարության և տարբեր հիվանդանոցների հետ: Արդյունքում տարբեր մարզերի բժիշկներին կարողացել ենք հավաքել մի տեղ և իրականացրել ենք սեմինարներ, որոնց շնորհիվ փորձել ենք բարձրացնել հազվադեպ հանդիպող հիվանդություններից մեկի՝ ժառանգական անգիոայտուցի մասին բժիշկների, բուժաշխատողների տեղեկացվածության մակարդակը: Դա կնպաստի նրան, որ ավելի շատ նման հիվանդներ կկասկածվեն, հետո կախտորոշվեն այս հիվանդությամբ», նշում է ծրագրի համակարգող Մարիամ Մովսիսյանը:

Ծրագրի առաջնային նպատակներից է նաև դժվար հանդիպող հիվանդությամբ ապրող քաղաքացիներին իրազեկելը, որի արդյունքում նրանք իրենց հիվանդության մասին կունենան տեղեկատվություն, կստանան համապատասխան բուժում, կլինեն բժիշկների տեսադաշտում:

 «Ունենք ստեղծած նոր կայք, որտեղ տեղադրված են տարբեր նյութեր հիվանդության, ծրագրի, տարբեր ռեսուրսների, միջազգային կազմակերպությունների մասին, որոնք ևս տարբերակ է տեղեկացվածությունը բարձրացնելու և հիվանդների մոտ այս հիվանդության մասին խոսելու և բժիշկների մոտ, երպեսզի եթե հետագայում բժիշկները ունենան կարիք ինչ-որ տեղեկություն ստանալու, կարողանան մուտք գործել կայք և կայքի միջոցով գտնեն իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ հիվանդները ստանան ինֆորմացիա նոր տարբեր միջոցառումների մասին, Հայաստան եկած նոր դեղերի մասին»,- նշում է ծրագրի համակարգողը:

 Ծրագրի պատասխանատուները այլ երկրից հրավեր են ստացել միջազգային սեմինարի մասնակցելու, որի արդյունքում նրանք Հայաստան կբերեն միջազգային համագործակցություն:

 Արդյունավետ աշխատանքի շնորհիվ ծրագիրը հասցրել է գրանցել արդյունքներ: Պատասխանատուների ջանքերի շնորհիվ բարձրացել է բժիշկների և հիվանդությամբ ապրողների տեղեկացվածության մակարդակը: 

 Հայ օգնության ֆոնդի բժշկական շրջանավարտների ասոցիացիան «Իրազեկ առողջապահություն» ծրագրի շնորհիվ դարձել է զարգացած կարողություններով, նոր տեխնիկայով հագեցած, նոր անդամներով համալրված և նոր գործընկերներ ձեռք բերած հասարակական կազմակերպություն: 

 

"Fund of Armenian Relief Fellowship Alumni’s Association" in cooperation with Freedom of Information Center of Armenia within the framework of “Informed Armenia” project has implemented “Informed Health Care” sub-grant project.

 The goal of the project is to strengthen capacities of the organization, raise public awareness, and gain new local and foreign partners. The project also carried out awareness raising work on rare hereditary angioedema.

"Within the framework of the "Informed Health" project we have been working with the provinces, regional health departments, as well as with the Ministry of Health and various hospitals. As a result, we have been able to gather doctors from different regions and conduct seminars to raise awareness among them and health care providers about one of the rare diseases known as hereditary angioedema. This will help to make more such patients diagnosed with the disease", says Mariam Movsisyan, project coordinator.

One of the primary goals of the project is to inform citizens living with rare desease, as a result of which they will have information about their illness, receive appropriate treatment, and will be under medical control.

"We have launched a new website, which contains various materials about the disease, the project, different resources, international organizations, which is also an option to raise awareness and talk to patients about this disease and to the doctors, so that if later doctors need information, they will be able to access the site and find the information they need. Patients also van get information about new events, new drugs coming to Armenia.

Project implementers have been invited to participate in an international seminar to bring international cooperation to Armenia.

Due to the efficient work the program managed to record results. Due to the efforts of those responsible, the level of awareness of doctors and those living with the disease has increased.

 "There is an International Association of Patients with Hereditary Angioedema, we work with one of these organizations, the European Association. It is also one of our goals that our patients are also associated with it", says Mariam Movsisyan.

"Fund of Armenian Relief Fellowship Alumni’s Association" has become a non-profit organization with advanced capabilities, new equipment, new members and new partners thanks to the "Informed Health Care" project.

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին