Կարևոր իրադարձություններ

Նորագույն տեխնիկա և հարմարավետ պայմաններ՝ աշակերտների համար. «Արթուր Ասատրյան» հիմնադրամի հերթական բարեգործությունը

16 Դեկտեմբեր, 2019 17:05
Նորագույն տեխնիկա և հարմարավետ պայմաններ՝ աշակերտների համար. «Արթուր Ասատրյան» հիմնադրամի հերթական բարեգործությունը

Էջմիածին քաղաքի Ռ. Պատկանյանի անվան 9 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի նոր դասասենյակները բացել են իրենց դռերըաշակերտների առջ ։ 32 նոր համակարգիչները հնարավորություն կտան աշակերտներին իրենց ստացած գիտելիքները գործնականում կիրառել։ Դասասենյակները բացի նոր համակարգիչներից կահավորված են նաև նոր գույքով՝ աթոռներ, սեղաններ, պատերին փակցված են Հայաստանի եկեղեցիների նկարները։ Դասասենյակներում և միջանցքում անցկացվել է ջեռուցման նոր համակարգ, փոխվել են նաև դպրոցի պատուհանները, հիմնանորոգվել են դպրոցի սանհանգույցները։

Լուսավոր միջանցքներում տեղադրվել են նաև նստարաններ, շուրջբոլորը բնական ծաղիկներ են ու նկարներ։ 
Դպրոցի այս հատվածը հիմնանորոգվել ու անհրաժեշտ գույքով կահարավորվել է «Արթուր Ասատրյան» Բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին