Կարևոր իրադարձություններ

Ալաշկերտ գյուղի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել. 29-ամյա վարորդը տեղում մահացել է

16 Դեկտեմբեր, 2019 16:41
Ալաշկերտ գյուղի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել. 29-ամյա վարորդը տեղում մահացել է

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 29-ամյա ուղևորը տեղում մահացել է, իսկ «Ֆոլքսվագեն»-ի վարորդը, «ՎԱԶ-21074»-ի վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին