Կարևոր իրադարձություններ

Ուսանողուհուն անդամահատած ռուս դասախոսին մեկուսարանից դուրս չեն թողել

16 Դեկտեմբեր, 2019 16:28
Ուսանողուհուն անդամահատած ռուս դասախոսին մեկուսարանից դուրս չեն թողել

Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը որոշել է մեկուսարանից դուրս չթողնել նախկին ուսանողուհու սպանության մեջ մեղադրվող պատմաբան Օլեգ Սոկոլովին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Սոկոլովի փաստաբանը փորձել է իր պաշտպանյալի համար հասնել տնային կալանքի, սակայն դատարանը որոշել է վերջինիս թողնել անազատության մեջ՝ բանտում:

Հիշեցնենք, որ պատմաբան Օլեգ Սոկոլովը, որը դասախոսում է բուհում, կրակելով սպանել է իր ուսանողուհուն՝ Անաստասիա Եշչենկոյին, ապա անդամահատել նրան:

Դասախոսին ձերբակալել են, նա անազատության մեջ կլինի մինչև 2020թ. հունվարի 8-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին