Կարևոր իրադարձություններ

Նոր պլատֆորմ. քաղաքացիներն այսուհետ ավելի դյուրին եղանակով կարող ենք իրենց բողոքները հղել համապատասխան մարմիններին

11 Դեկտեմբեր, 2019 15:59
Նոր պլատֆորմ. քաղաքացիներն այսուհետ ավելի դյուրին եղանակով կարող ենք իրենց բողոքները հղել համապատասխան մարմիններին

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն հետ համատեղ իրականացնում է «Օպերատիվ հաղորդակցման և ահազանգերի կարգավորման առցանց հարթակ լայն հասանելիությամբ» ենթադրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի նպատակն է զարգացնել «Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿի ռեսուրսներն ու կարողությունները՝ արագ արձագանքմանն ուղղված առցանց հարթակի ստեղծմամբ, ինչը հնարավորություն կտա ապահովել սպառողների տեղյակ և լսելի լինելու իրավունքների իրացումը։

«Ստեղծել ենք մի պլատֆորմ, որը մի կողմից քաղաքացիներին հնարավորություն կտա տեղեկանալ իրենց իրավունքների մասին, որ ոլորտներում ինչպիսի խնդիրների կարող են բախվել և որ պետական մարմինն է իրավասու այդ գործառույթը իրականացնել։ Ստեղծել ենք այնպիսի գործիք, որը հնարավորինս հեշտ կապահովի սպառողի բողոքը տեղ հասցնելուն»,- նշում է ծրագրի ղեկավար Բաբկեն Պիպոյանը։

Ստեղծված նոր հարթակ կարելի է մուտք գործել www.dimum.online հասցեով: Այստեղ քաղաքացիները կարող են ահազանգել սպառղման ոլորտում տեղի ունեցող անօրինականությունների կամ խախտումների դեպքերի մասին։ Կայքում առանձնացված բաժիններում քաղաքացին կարող է գտնել տեղեկատվություն սպառողների իրավունքների, պետական վերահսկողություն իրականացնող մարմինների մասին: Մուտք գործելով կայք՝ կայքի կենտրոնական մասում կբացվի լրացնել օնլայն դիմում պատուհանը, որի վրա սեղմելով և հաջորդաբար լրացնելով առաջարկվող դաշտերը, քաղաքացին րոպեների ընթացքում կուղարկի իր դիմումը, որն էլ համակարգի միջոցով կուղարկվի համապատասխան պետական կառույց՝ օրինակխ սննդի անվտանգության պետական տեսչություն:  Ստեղծված կայքում  լրագրողները կարող են օգտվել  արխիվում հավաքագրված դիմում բողոքներից, որոնց հիման վրա և կազմել տարբեր վիճակագրություններ, ինչպես նաև տեղեկանալ թե որ ոլորտներում են հանդիպում  ամենաշատ խնդիրները։ Բնականաբար մարդականց անձնական տվյալների գաղտնիությունը կերաշխավորվի համակարգում։

 «Կան խնդիրներ, որոնք կրում են համակարգային բնույթ և և այդպես տարիներ շարունակ մնում են որպես չլուծված խնդիր։ Կարծում եմ այս հարթակը լավագույն տարբերակը կարող է լինել, որը կմիավորի բոլոր պետական հիմնարկների և ՀԿ-երի ու սպառողների այն հատվածին, որոնք տարբեր ոլորտներում տեսնում են խնդիրներ, սակայն չգիտեն թե ինչպես իրենց ձայնը ու բողոքը տեղ հասցնեն»,- ասում է լրագրող Նարինե Իրիցյանը։

Հարթակը հասանելի կլինի նաև հեռախոսային տարբերակով՝ դարձնելով այն առավել մատչելի և հասանելի: Ծրագրի առաջնային նպատակներից է ունենալ լայն հասանելիություն, որին ուղղված կազմակերպվել են մարզային դասընթացներ Իջևանի, Գյումրիի, Վանաձորի, Գորիսի և այլ քաղաքների բնակիչների հետ՝ քննարկելով սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու հետագա համագործակցության ուղիները:  Համակարգը որպես այդպիսին միջնորդի դեր է ստանձնում  քաղաքացու և խնդրով զբաղվող մարմնի միջև՝ դարձնելով հաղորդակցությունը երկուստեք արդյունավետ:

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ հանդիպել են պետական այն կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ, որոնք աշխատանք ունեն սպառողների իրավունքների ոլորտում։

«Համագործակցությունը կարծես ստացվեց, սպասում ենք, որ տեղեկություններ տրամադրեն, որպեսզի տեղադրվեն կայքում։ Ես կարծում եմ, որ հանրային դաշտում գործողությունները պետք է կազմակերպել այնպես, որ չունենաս որևէ փոխկապակցվածություն պետական մարմնի հետ, քանի որ մի կողմից համագործակցող ես, մյուս կողմից՝ գործառութային վերահսկող»։

Ծրագրի ավարտը նաեւ մեծ համագործակցության սկիզբ է պետական եւ հանրային հատվածների միջեւ, որն ամրագրվել է կնքված երկկողմ հուշագրերում։  ՀԿներն ու պետական մարմինները պարտավորվել են համագործակցել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում։ Կարևոր է նաև իրականացվող հանրային  վերահսկողությունը  պետական մարմինների նկատմամբ, որպեսզի սպառողների իրավունքների ոլորտում առաջացող խնդիրներին տրվեն արագ և հիմնովին լուծումներ: 

 

Freedom of Information Center of Armenia and “Informed and Protected Consumer” NGO in the framework of the EU-funded "Informed Armenia" project have implemented "Wide access online platform for operative communication and regulation of alarms" sub-grant project.

The goal of the project is to develop NGO's resources and capabilities through creation of an online platform for rapid response that will enable consumers to exercise their right to be informed and heard. "We have created a platform that will enable citizens to know about their rights, what issues they may face in the areas and which state authority is competent to carry out this function. We have created a tool that will make it easier to get a consumer complaint", says Babken Pipoyan, project director.

The newly created platform can be accessed at www.dimum.online. Citizens can report alerts of violations  in the consumer sector. People can find information on consumer rights, state oversight bodies in the sections of the site. When entering the site, an online application window in the center will be shown. One can click and fill in the required fields and submit his / her application within minutes, which will be sent to the appropriate state agency (for example, Food Safety Inspectorate) through the system.

On the website journalists can access archived complaints, based on which they can compile various statistics, as well as find out in which areas are encountered most problems. Naturally, the privacy of personal data will be guaranteed in the system.

"There are problems that are systemic and remain unsolved for many years. I think this platform may be the best option that will unite all the state institutions, NGOs and consumers who see problems in different areas but do not know how to voice their complaint", says journalist Narine Iricyan.

The platform will also be available in mobile option, making it more accessible.

One of the primary goals of the project is to have broad access to regional trainings with residents of Ijevan, Gyumri, Vanadzor, Goris and other cities to discuss consumer protection issues and ways of further cooperation.

The system acts as a mediator between the citizen and the body concerned, making communication mutually effective.

"We have met with those state structures and NGOs who work in the field of consumer rights. The collaboration looks to be successful, now we are waiting for information to be posted on the site. I think that actions in the public domain should be organized in such a way that you do not have any affiliation with the state body, as you are a co-operative on the one hand and a functional supervisor on the other.

The creation of such a platform by the NGO and our involvement as state bodies is only welcome, and I think it will have a positive outcome, as this is another opportunity for the consumer, the citizen to raise a complaint on any topic. Specifically we deal with food safety, which is an ever-evolving topic, and if there is one additional platform where we can refer to and come to our platforms, to see how one can address us, it is only welcome", mentions Babken Pipoyan..

The end of the project is also the beginning of a great partnership between the state and the public sectors, which is embedded in memorandums. NGOs and government bodies have committed tocooporate in the field of consumer rights protection. Public oversight of public authorities is also important in order to provide prompt and thorough solutions to consumer rights issues.

 

 

Լրահոս

Դիտել ավելին