Կարևոր իրադարձություններ

Մերձբալթիկայում ինձ փորձել են առևանգել ու կալանավորել. Լապշին

16 Դեկտեմբեր, 2019 15:36
Մերձբալթիկայում ինձ փորձել են առևանգել ու կալանավորել. Լապշին

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է՝ իրեն Մերձբալթիկայում փորձել են կալանավորել և առևանգել: Նման փորձերի կազմակերպիչը, ըստ Լապշինի, Բաքուն է:

Բլոգերը հիշեցնում է՝ դեկտեմբերի 12-ին Կիևում առևանգել են ադրբեջանցի թալիշ բլոգեր Էլվին Իսաևին, տեղափոխել Բաքու: Լապշինն իր աղբյուրներից տեղեկացնում է՝ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հերքում է Իսաևին Ադրբեջանին արտահանձնելու փաստը, ինչը նշանակում է, որ լուրջ սկանդալ է սպասվում:

«Իմ և Իսաևի իրավիճակները միայն հեռավոր կապ ունեն: Ես նրա հետ անձամբ ծանոթ չեմ, մենք ընկերներ չենք, միակ բանը, որ մեզ կապում է, կարճ նամակագրությունն է այն մասին, թե որ երկիրն է անվտանգ, որ նա Ռուսաստանից տեղափոխվի այնտեղ: Ահա, նույն այդ օրը, Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը փորձ է արել Կիևում բռնել Իսաևին, իսկ Ռիգայում՝ ինձ»,- նշել է նա:

Այդ օրը Լապշինը Լոնդոնում է եղել, մեկնել է օդանավակայան՝ Վիլնյուս, իսկ այնտեղից՝ Ռիգա ուղևորվելու համար: Նրան զանգահարել են որոշ մարդիկ և ասել, որ հարկավոր է զրուցել մինչ իր՝ ինքնաթիռ նստելը: Վերջին անգամ բլոգերն այդ անձանց հետ զրուցել է ուղիղ երկու տարի առաջ:

«Արդեն կայարանում էի՝ Լիվերպուլ սթրիթում, ստիպված էի այդ գնացքը բաց թողնել: Ինձ տեղեկացրին, որ Ադրբեջանի ԱԱԾ-ն Մերձբալթիկայի և մի շարք այլ երկրներ ինձ կալանավորելու միջնորդություն է ներկայացրել: Ինձ զգուշացրին՝ լինել զգույշ, հնարավորության դեպքում չեղարկել Լատվիա և Լիտվա այցերը, որոնք Ադրբեջանի հետ կոռուպցիոն սերտ կապերի մեջ են»,- պատմել է բլոգերը:

Լապշինը խորհրդին չի հետևել, միևնույն է, մեկնել է Մերձբալթիկա, սակայն ստիպված է եղել չեղարկել Ռիգայում նախատեսված զբոսաշրջային միջոցառմանը իրր մասնակցությունը: Իրեն ասել են՝ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի դեսպանությունը այնտեղ մարդ կուղարկի մոնիթորինգի համար: Լապշինն ասել է՝ երկու հոգի եկել են մոնիթորինգի, նրանք ներս չեն մտել, կանգնել են մուտքից մի փոքր հեռու: Նրանց ֆիքսել են տեսահսկման սարքերը:

Բլոգերը ներկայացրել է իր ենթադրությունները. Ադրբեջանի ԱԱԾ-ն գիտակցում է, որ «Ինտերպոլի» միջոցով իրեն փնտրելն անիմաստ է, քանի որ առնվազն երեք պետություն լրջորեն հետաքրքրված չեն, որ ինքը հայտնվի Բաքվում, և եթե նման դիմում լինի Ինտերպոլին, ապա հաշված ժամերի ընթացքում Լապշինն այդ մասին կտեղեկանա: Բլոգերի կարծիքով՝ Ադրբեջանը այլ ուղի է ընտրել. ներքին ճանապարհը:

«Լոնդոնում ինձ հարցրին՝ Ինչո՞ւ ես դու նրանց պետք: Նրանք այդքան օպերատիվ ռեսուրսներ են ծախսում քո դեմ պայքարի վրա, ես չգիտեի՝ ինչ պատասխանեմ, քանի որ Բաքվի համար առանձնապես վտանգ չեմ ներկայացնում և օպերատիվ հետաքրքրության առարկա չեմ: Ենթադրում եմ, որ պատճառներն անձնական են՝ Ալիևից եկող: Նրանք ոչինչ չարձագանքեցին իմ խոսքին»,- գրել է նա

 

Լրահոս

Դիտել ավելին