Կարևոր իրադարձություններ

Իրանը կարող է ամբողջությամբ հրաժարվել համաշխարհային ինտերնետային ցանցից

16 Դեկտեմբեր, 2019 15:04
Իրանը կարող է ամբողջությամբ հրաժարվել համաշխարհային ինտերնետային ցանցից

Իրանի իշխանությունները պատրաստվում են համաշխարհային ինտերնետային ցանցի փոխարեն անցնել «ներքին համացանցի» օգտագործմանը։ Երկրի խորհրդարանում ելույթ ունեցած նախագահ Հասան Ռոհանիի խոսքով՝ նման հանձնարարական է տվել Իրանի կրոնական առաջնորդ այաթոլա Ալի Խամենեն, փոխանցում է Region-ը։

Ռոհանին հայտարարել է նաև, որ իրանական համացանցը (National Information Network/ NIN) իր նախագահության տարիների ընթացքում 20 անգամ ընդլայնվել է։ Այժմ Իրանի իշխանությունները մտադիր են աջակցել NIN-ի համընդհանուր շահագործմանը, որպեսզի երկրի քաղաքացիները այլևս արտասահմանյան տեղեկատվական ցանցերի կարիք չզգան։

Փաստացի Իրանում արդեն մեկ անգամ կասեցվել է համաշխարհային համացանցի հասանելիությունը՝ 2019թ․ նոյեմբերին, երբ երկրի խոշոր քաղաքներում մեծամասշտաբ ցույցեր էին ընթանում բենզինի գնի բարձրացման դեմ։

Գրեթե 5 օր՝ նոյեմբերի 15-20-ը, օգտատերերի շուրջ 95 տոկոսը մնացել էր առանց ինտերնետի։ Այդ ընթացքում գործում էր միայն ինտրանետը՝ Իրանի ներքին համացանցը, որով արտերկրի հետ տեղեկատվության փոխանակություն իրականացնել հնարավոր չէ։

 

Լրահոս

Դիտել ավելին