Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը կտեղադրվի Երևանի սրտում

16 Դեկտեմբեր, 2019 12:46
Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը կտեղադրվի Երևանի սրտում

Երեւանի ավագանին այսօր համաձայնություն տվեց անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը տեղադրելու առաջարկին: Այն կտեղադրվի Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի Աբովյան փողոցին հարող տարածքում:

Երեւան քաղաքի ավագանու այս որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Երեւանի քաղաքապետին ուղղված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գրությունը: Քանդակի ձուլման եւ մոնտաժման աշխատանքներն իրականացնելը կկազմակերպի ԿԳՄՍ-ն:

Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Վարպետը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երեւան քաղաքում:

Դեռեւս 2000-ականների սկզբին նրան խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում, սակայն չէր արվել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին