Կարևոր իրադարձություններ

Գանձաքար գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր

16 Դեկտեմբեր, 2019 12:29
Գանձաքար գյուղում հայտնաբերվել են ամուսինների դիեր

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է 2 դի: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 41-ամյա Ռազմիկ Շ.-ի և 37-ամյա Վարդուհի Ն.-ի դիերը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից թունավորվելու հետևանքով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական: Մանրամասները ՝ սկզբնաղբյուր կայքում:


 

Լրահոս

Դիտել ավելին