Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,63
    7,83

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Գեղհովիտ գյուղում. բնակիչը այրվածքներով հոսպիտալացվել է

16 Դեկտեմբեր, 2019 11:11
Հրդեհ՝ Գեղհովիտ գյուղում. բնակիչը այրվածքներով հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 15-ին, ժամը 23:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ 23:55-ին:

Այրվել են խոհանոցի կախովի առաստաղը (մոտ 9 քմ), լամինատե հատակը (մոտ 3 քմ), բազմոցը՝ մասամբ, ինչպես նաև մուտքի և խոհանոցի դռները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչ Աստղիկ Ս.-ն (ծնված 1958 թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին