Կարևոր իրադարձություններ

Էջմիածնում ամբողջությամբ այրվել է տնակ

16 Դեկտեմբեր, 2019 10:35
Էջմիածնում ամբողջությամբ այրվել է տնակ

«911» ծառայություն դեկտեմբերի 15-ին, ժամը 21:28-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի 12-րդ դպրոցի դիմաց վագոն տնակ է այրվում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:47-ին, մարվել՝ 22:10-ին:

Ոչ բնակելի վագոն տնակը (մոտ 20 քմ) ամբողջությամբ այրվել է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին