Հայաստանի շախմատիստ Արման Միքայելյանը ձեռքից բաց թողեց Հռոմի շախմատային փառատոնի գլխավոր մրցանակը:
«Մաստերս» մրցաշարի վերջին տուրում մեր գրոսմայստերը սևերով մրցեց Գերմանիան ներկայացնող Դմիտրի Կոլարսի հետ: Հաղթելու դեպքում Արման Միքայելյանը կվաստակեր 7,5 միավոր և կդառնար մրցաշարի միանձնյա հաղթող: Սակայն, նա անհաջող անցկացրեց վերջին պարտիան և պարտություն կրեց:
Չնայած այդ սայթաքմանը, նա 6,5 միավորով, այնուամենայնիվ, զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Հաղթող ճանաչվեց հենց Դմիտրի Կոլարսը, որը վաստակեց 7 միավոր և առաջ անցավ 2-րդ տեղը զբաղեցրած Դմիտրի Սմիռնովից: