Կարևոր իրադարձություններ

10 մարդ Է զոհվել՝ Բանգլադեշի գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով

15 Դեկտեմբեր, 2019 23:51
10 մարդ Է զոհվել՝ Բանգլադեշի գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի ծայրամասում առնվազն 10 մարդ Է զոհվել հովացման համակարգերի արտադրության մեջ մասնագիտացած գործարանում բռնկված հրդեհի հետևանքով: Այս մասին հաղորդում է Life.ru-ին՝ վկայակոչելով տեղական Bdnews24 լրատվական գործակալությանը:

Մահացածների մարմինները գտել են միայն հրդեհի տարածումը կանխելուց հետո։ Արտակարգ իրավիճակների աշխատակիցները նշել են, որ աշխատողները փակուղում են հայտնվել, քանի որ հրդեհը բռնկվել է գործարանի ելքի մոտ։

Դեռևս հայտնի չէ, թե դեպքի ժամանակ քանի մարդ է եղել գործարանում։ Հիմքեր կան ենթադրելու, որ զոհերի թիվը կավելանա։ Հրդեհի պատճառները պարզվում են։
 

Լրահոս

Դիտել ավելին