Կարևոր իրադարձություններ

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Սևան քաղաքում ձյուն է տեղում

15 Դեկտեմբեր, 2019 23:45
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Սևան քաղաքում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 21:18-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ձյուն է տեղում:

Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Աշտարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Լանջիկ գյուղում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին