Կարևոր իրադարձություններ

23-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բազալտե եզրաքարերին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին

15 Դեկտեմբեր, 2019 21:29
23-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բազալտե եզրաքարերին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 23-ամյա Էդգար Ս.-ն, Գյումրի քաղաքի Շիրակացի – Հ. Մելքոնյան փողոցների խաչմերուկում, իր վարած Mercedes մակնիշի 34 MA 310 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել մայթեզրի բազալտե սալերին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված ճանապարհին՝ խանութի տարածքում:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր, Գյումրի քաղաքի բնակիչ, 22-ամյա Սամվել Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 

Լրահոս

Դիտել ավելին