Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    527,5
    535,5

  • RUB

    7,68
    7,88

Կարևոր իրադարձություններ

Պերֆորմանս. «Կյանքը հրաշալի է»` կանանց և անչափահասների գաղութում

15 Դեկտեմբեր, 2019 21:18
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Պերֆորմանս. «Կյանքը հրաշալի է»` կանանց և անչափահասների գաղութում

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պերֆորմանս «Կյանքը հրաշալի է»` Կանանց և անչափահասների գաղութում

Այսօր «Ազգային արժեք» մշակութային համահայկական հիմնադրամի հետ համատեղ, Մարդու իրավունքների պաշտպանության մեր մշտական հանձնաժողովը յուրօրինակ պերֆորմանս կազմակեպեց դատապարտյալ կանանց հետ:
Հրաշալի նկարիչ Աշոտ Թադևոսյանը, ով նաև մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, միաժամանակյա նկարչության սեանս կազմակերպեց. մաեստրոն նկարում էր դատապարտյալ կանանց, իսկ կանայք` նկարչին: Արդար ժյուրին ընտրեց չորս ամենահետաքիքիր նկարներն ու Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի և «Ազգային արժեք» մշակութային հիմնադրամի կողմից կանայք սիրուն նվերներ ստացան:

Համատեղ հաջորդ «մշակութաթերապիան» կլինի «Արմավիր» քրեակատարողականում, իսկ դատապարտյալ կանանց համար առաջիկայում մեր հանձնաժողովի և հայ հայտնի մոդելյորների հետ համատեղ կազմակերպելու ենք նորաձևության ցուցադրություն: Բնականբար, մոդելները լինելու են դատապարտյալ կանայք»:

 

 

 
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին