Կարևոր իրադարձություններ

Մեծ հաղթանակից 75 տարի անց շատ ուրախ կլինեմ, եթե Մոսկվայում լինեմ. ՀՀ նախագահ

15 Դեկտեմբեր, 2019 20:36
 Մեծ հաղթանակից 75 տարի անց շատ ուրախ կլինեմ, եթե Մոսկվայում լինեմ. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստ է մեկնել Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու։ Այս մասին այսօր Արմեն Սարգսյանը հաղորդել է РИА Новости-ին։

«Անպայման կմասնակցեմ, եթե հրավիրեն։ Դա Մեծ հաղթանակի օր է, և այդ հաղթանակը կարևոր է բոլորիս համար․ և՛ Ռուսաստանի, ռուսների, և՛ հայերի, և՛ ուկրաինացիների, և՛ ուզբեկների, և՛ այլ ազգերի ժողովուրդների համար։ Դա մեր հաղթանակն է, Հայաստանի յուրաքանչյուր ընտանիք դրա մեջ իր ներդրումն է արել, և ամբողջ հայ ժողովուրդը, այդ թվում՝ արտասահմանի հայ համայնքը, այդ հաղթանակի մասն են կազմում, այդ իսկ պատճառով, Մեծ հաղթանակից 75 տարի անց շատ ուրախ կլինեմ, եթե Մոսկվայում լինեմ»,- ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի մայրաքաղաքում։
 

Լրահոս

Դիտել ավելին