Կարևոր իրադարձություններ

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը

15 Դեկտեմբեր, 2019 19:42
Հեղինակ՝ Լենա Նազարյան
Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը

Երեկ «Իմ քայլը» հիմնադրամի գալա-ընթրիքին հավաքվել է մոտ 700 մլն դրամ կամ 1.4 մլն ԱՄՆ դոլար։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ հրապարակելով լուսանկար:

Նա հավելել է, որ ամբողջ գումարը հաջորդ տարվա ընթացքում տրամադրվելու է դպրոցների, մանկապարտեզների սանհանգույցների, մարզասրահների վերանորոգման, մշակութային, կրթական, բնապահպանական, սոցիալական ծրագրերի իրականացմանը։

 «Նաև հիմնադրամի մեծ բարեկամ Քրիստին Սիմոնը խոստացել է կրկնպատակել»,-եզրափակել է Նազարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին