Կարևոր իրադարձություններ

Բաց ու անմիջական քննարկումներ՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

15 Դեկտեմբեր, 2019 19:32
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Բաց ու անմիջական քննարկումներ՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Լրագրողների համար Արցախյան հակամարտության թեմայով փակ քննարկում էինք կազմակերպել, որի ժամանակ շատ բաց ու անմիջական քննարկումներ եղան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Չհրապարակելու պայմանով՝ լրագրողները բազմաթիվ մանրամասներ իմացան արտաքին քաղաքականության տրամաբանության փոփոխությունից, անվտանգության հետ կապված որոշումների կայացման տրամաբանությունից և Արցախյան կարգավորման նուրբ մանրամասներից:

Բնականաբար չեմ կարող պատմել, թե ինչ ենք քննարկել, բայց կարող եմ վստահաբար պնդել, որ չկա ավելի մեծ սուտ, քան «այս իշխանությունը Արցախում հող է հանձնում» թեզը և ավելի մեծ ցինիզմ, քան մասնավորապես ՀՀԿ-ականների կողմից այդ թեզի շրջանառումը»:

На изображении может находиться: 3 человека, люди сидят, стол и в помещении

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят, стол и в помещении

На изображении может находиться: 2 человека, люди улыбаются, люди сидят, стол и в помещении

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին