Կարևոր իրադարձություններ

Հաշմանդամ ու կենսաթոշակառու անհատները նոր հնարավորություններ կստանան

15 Դեկտեմբեր, 2019 18:32
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Հաշմանդամ ու կենսաթոշակառու անհատները նոր հնարավորություններ կստանան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «2020 թվականի փետրվարից կմեծանան հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառու քաղաքացիների մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունները:
Այս իրավունքն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարության հետ համատեղ բարելավել ենք ընթացակարգերը, մեծացրել ծավալները՝ ներառելով թանգարանները: Այլևս հարկավոր չէ սոց. ծառայություններից նախապես տոմսեր վերցնել, պարզապես պետք է անձնագրով և անհրաժեշտոության դեպքում հաշմանդամությունը հավաստող փաստաթղթով մոտենալ մշակութային օջախներ:
Այսպիսով մեր քաղաքացիները կկարողանան պետական յուրաքանչյուր թատրոն հաճախել տարին 3 անգամ և յուրաքանչյուր թանգարան՝ ամիսը 2 անգամ։ Արդյունքում տարեկան առնվազն 48 ներկայացման և ամեն օր թանգարաններ այցելել անվճար հնարավորություն կունենան:
Հույս ունեմ, որ մշակութային օջախները հնարավոր ամեն բան կանեն, որպեսզի ապահովեն նաև ֆիզիկական և բովանդակային մատչելիությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին