Կարևոր իրադարձություններ

Վերականգնվել և վերանորոգվել են ՀՌՇ ռազմական օբյեկտները

15 Դեկտեմբեր, 2019 18:28
Վերականգնվել և վերանորոգվել են ՀՌՇ ռազմական օբյեկտները

ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Հայաստանում տեղակայված ռազմակայանի ութ օբյեկտներում ավարտվել են վերանորոգման-վերականգնման և կանոնակարգերով նախատեսված աշխատանքները։

Ինչպես տեղեկացրին ՀՌՇ-ի մամուլի ծառայությունից, Երևանի և Գյումրու կայազորերում 2019-ին ռազմական ավանների վարչական, տնտեսական և ծառայողական օբյեկտներում անցկացվել են հաղորդակցության ուղիների, կաթսայատների, կոյուղու, ինժեներական ցանցերի, բնակելի օբյեկտների և զորանոցային բնակելի ֆոնդի վիճակի գնահատման,  կանոնակարգերով նախատեսված սպասարկման աշխատանքներ։

2020-ին նման աշխատանքներ կիրականացվեն Երևանի և Գյումրու կայազորերի ռազմական ավանների այլ օբյեկտներում։

 

Լրահոս

Դիտել ավելին