Կարևոր իրադարձություններ

Սպիտակ տունը մտադիր է կրճատել Աֆղանստանում տեղակայված զորքերի թվաքանակը

15 Դեկտեմբեր, 2019 17:15
Սպիտակ տունը մտադիր է կրճատել Աֆղանստանում տեղակայված զորքերի թվաքանակը

Միացյալ Նահանգները մոտ ապագայում կարող է կտրուկ կերպով կրճատել Աֆղանստանում տեղակայված զինծառայողների թվաքանակը: Այս մասին, վկայակոչելով Սպիտակ Տանը մոտ կանգնած աղբյուրները։

Նախագահ Թրամփը մտադրվում է Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերի թվաքանակը կրճատել 1/3-ով: Այսօր Աֆղանստանում գործող ամերիկյան զորախմբի ընդհանուր թվաքանակը տատանվում է 12 հազարի և 13 հազարի միջև:

Ավելի վաղ` մայիսին, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ցանկանում է Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զինվորականների թվաքանակը նվազեցնել` հասցնելով 8600-ի: Զորքերի կրճատման մասին Սպիտակ տունը կարող է հայտարարել արդեն հաջորդ շաբաթ:

 

Լրահոս

Դիտել ավելին