Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլի» պատգամավորները չեն լքում խմբակցության շարքերը

15 Դեկտեմբեր, 2019 17:03
«Իմ քայլի» պատգամավորները չեն լքում խմբակցության շարքերը

Լրատվամիջոցներում շրջանառվում էր ,որ «Իմ քայլից» մի քանի պատգամավորներ որոշել են լքել խմբակցության շարքերը և դառնալ անկախ պատգամավոր:Ըստ շրջանառվող լուրերի՝ խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացնող պատգամավորներն են՝ Գոռ Գեւորգյանը, Երջանիկ Հակոբյանը, Վահե Ալումյանը, Արտաշես Պետրոսյանը, Նարեկ Մկրտչյանը, Հայկ Կոնջորյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը:Տեղեկության հավաստիությունը ճշտելու համար Shabat.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել պատգամավորներից ,սակայն հաջողվեց կապ հաստատել Գոռ Գևորգյանի հետ.


-Պրն.Գևորգյան լուրեր են պտտվում,որ պատրաստվում եք լքել «Իմ քայլի» շարքերը և դառնալ անկախ պատգամավոր,արդյո՞ք սա համապատասանում է իրականությանը.

-Սա հերյուրանք է,ես չեմ լքում ու իմ գործընկերների կողքն եմ.

Այս տեղեկությունը հերքեց նաև խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը,ասելով՝ բացառվում է նման բան:

 

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին