Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծին սպանողը ոստիկան է

15 Դեկտեմբեր, 2019 14:57
Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծին սպանողը ոստիկան է

Ոստիկանությունում օպերատիվ տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Խորեն Մուրադյանի տանը կա Կարմիր գրքում հաշվառված Բեզոարյան այծի գլուխ՝ իր մորթիով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Բեզոարյան այծի գլուխը՝ իր մորթիով։

Ոստիկանները պարզել են, որ Վեդի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Սարգսյանը դեկտեմբերի 11-ին, ժամը 15։00-ի սահմաններում Դաշտաքար գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող «Կոթոբուլախ» կոչվող վայրում իրեն պատկանող «Վեպր 5.45» տեսակի ակոսափող հրազենով կրակել է Բեզոարյան այծի ուղղությամբ, այնուհետև մորթել, մաշկել և տեղափոխել տուն։ Է. Սարգսյանն, ով աշխատում է ոստիկանության Արարատի բաժնում և ՊՊԾ դասակի ոստիկան է, նա հաջորդ օրն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AV 676 համարանիշի ավտոմեքենայով Բեզոարյան այծը տեղափոխել է Ազատավան գյուղի բնակիչ Խ. Մուրադյանի տուն՝ մշակելու նպատակով։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

 
Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծին սպանողը ոստիկան է
 
Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծին սպանողը ոստիկան է
 
Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծին սպանողը ոստիկան է
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին