Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում լրագրող Ալեքս Բոզարջյանի հարվածելու համար ձերբակալվել է երիտասարդության հարցերով նախարարը

15 Դեկտեմբեր, 2019 14:08
ԱՄՆ-ում լրագրող Ալեքս Բոզարջյանի հարվածելու համար ձերբակալվել է երիտասարդության հարցերով նախարարը

Ամերիկյան Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում մրցավածքի ժամանակ WSAV-TV  հեռուստաալիքի ծագումով հայ լրագրող Ալեքս Բոզարջյանի ռեպորտաժն անսպասելիորեն տհաճ վերջաբան է ունեցել. երբ թղթակիցն ուղիղ եթերում ներկայացնում էր մարաթոնի սյուժեն, հանկարծակի վազորդներից մեկն առանձնացել էր մյուս մասնակիցներից եւ վազելու ընթացքում հարվածել լրագրողի հետույքին, հաղորդում է Fox News-ը:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես էր կինը շփոթվել եւ որոշ ժամանակ չէր հասկանում՝ ինչպես արձագանքել: Այնուհետեւ նա շարունակել էր իր աշխատանքը, որից հետո, սակայն, բողոք ներկայացրել ոստիկանությունում: Նա հայտնել էր ոստիկաններին, որ տղամարդը նաեւ ուժ գործադրելով բռնել էր նրա հետույքը:

Պարզվել է, որ այդքան անվայել եւ զարհուրելի արարք գործած տղամարդը երիտասարդության հարցերով նախարար, Սթեյթսբորոյի բնակիչ, 43-ամյա Թոմաս Քելեուեյն էր:

Նա ձերբակալվել է սեռական բնույթի հարձակում գործելու եւ իրավախախտում կատարելու մեղադրանքով:

Ավելի ուշ Բոզարջյանն իր վրդովմունքն էր հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ՝ բարկությունն արտահարտելով թվիթերյան իր միկրոբլոգում:

«Դա բռնություն էր. դուք վերաբերվել եք ինձ, ինչպես օբյեկտին եւ շփոթեցրել: Ոչ ոք երբեք չպետք է արժանանա այդպիսի վերաբերմունքի աշխատավայրում կամ որեւէ այլ միջավայրում»,-գրել է լրագրողը:

Քելեուեյի արարքը հրահրել էր նաեւ հեռուստաալիքի ղեկավարության վրդովմունքը:

«Շաբաթ Սավաննայում՝ կամրջի վրա մրցավազքին նվիրված ուղիղ եթերի ժամանակ Ալեքս Բոզարջյանի նկատմամբ կատարված արարքը դատապարտելի էր եւ բոլորովին անընդունելի: Երբեք ոչ ոքի չի կարելի նսեմացնել նման կերպով: Մեր աշխատակիցների անվտանգությունն ու պաշտպանվածությունը WSAV-TV-ի կարեւորագույն առաջնահերթությունն է»,-նշված է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

Ավելի ուշ Քելեուեյն, այնուամենայնիվ, ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ եւ ներողություն խնդրել Բոզարջյանից: Նա խոստովանել է, որ իր արարքն անընդունելի էր եւ ներողություն խնդրել նաեւ լրագրողի ընտանիքից եւ հարազատներից:

Ընդ որում՝ տղամարդը հայտարարել է, որ մտադիր չէր միտումնավոր հարվածել կնոջ հետույքին:

Թվիթերյան իր էջում Բոզարջյանը ներկայացնում է իրեն որպես «ծագումովհայ-լատինաամերիկյան  հպարտ կին, էնտուզիաստ հագուստի առումով եւ ճանապարհորդությունների սիրահար»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին