Կարևոր իրադարձություններ

Ինչպիսին է լինելու Ամանորը Երեւանում. բոլոր միջոցառումների մասին՝ մեկ տեսանյութում

15 Դեկտեմբեր, 2019 13:05
Ինչպիսին է լինելու Ամանորը Երեւանում. բոլոր միջոցառումների մասին՝ մեկ տեսանյութում

Ինչպիսին է լինելու Ամանորը Երեւանում: Միջոցառումների մեկնարկը դեկտեմբերի 21-ին է, ժամը 20:00-ից, մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում:  Այդ օրը կվառվեն գլխավոր տոնածառի լույսերն ու կբացվեն հեքիաթային քաղաքի դռները: Ծրագրում այս տարի կլինի մյուզիքլ, եւ բազում այլ նորույթներ:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը ներկայացնում է տեսանյութ՝ Ամանորի միջոցառումների ծրագրի մասին: Տեսանյութով ֆեյսբուքի իր էջում կիսվել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշվում է, որ 100-ից ավելի զգեստներ են կարվել՝ հեքիաթային կերպարներ հիշեցնող: Պատրաստվում է անգամ վերգետնյա անցում՝ միջոցառումների վայր հասնելու համար, հրապարակի շատրվանների հատվածը աչքի է ընկնելու յուրատեսակ լուսավորությամբ:

Միջոցառումների մասին ամբողջական՝ տեսանյութում:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին