Կարևոր իրադարձություններ

Նեպալում ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը 500 մ բարձրությունից ընկել է․ կա առնվազն 14 զոհ

15 Դեկտեմբեր, 2019 11:34
Նեպալում ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը 500 մ բարձրությունից ընկել է․ կա առնվազն 14 զոհ

Նեպալում ավտոբուսը 500 մ բարձրությունից ընկել է, որի հետևանքով առնվազն 13 հոգի մահացել է, կան տուժածներ։ Այս մասին հաղորդում է Himalayan Times-ը՝ հղում անելով իրավապահներին։

Հաղորդվում է, որ ավտոբուսը ուղևորվելիս է եղել Նեպալի մայրաքաղաք Կատմանդու։

Իրավապահների տվյալներով՝ ավտոբուսում հինդու ուխտավորներ են եղել։ 12-ը տեղում մահացել են, իսկ երկուսը՝ հիվանդանոցում։

Ենթադրաբար, վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ վարորդը կորցրել է կառավարումը, ավտոբուսը ճանապարհից սահել է և մոտ 500 մ բարձրությունից ընկել։

Ներկա պահին իրավապահներնյ ու տեղի բնակիչները փրկարարական աշխատանքներ են կատարում:

 

Լրահոս

Դիտել ավելին