Կարևոր իրադարձություններ

Նորզելանդական կղզում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի

15 Դեկտեմբեր, 2019 11:21
Նորզելանդական կղզում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի

Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզում օրեր առաջ տեղի ունեցած հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ 6-ից հասնելով 16-ի, հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով ոստիկանությանը:

Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ առաջիկա օրերին զոհերի թիվը կավելանա, քանի որ հոսպիտալացվածներից շատերը եղել են ծայրահեղ ծանր վիճակում և փրկվելու հնարավորություն չեն ունեցել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ժայթքման ժամանակ հրաբխային խառնարանում զբոսաշրջիկներ են եղել:

Իշխանություններին հաջողվել է կղզուց տարհանել մարդկանց միայն մի մասին, կան անհետ կորածներ:

Ենթադրվում է, որ կղզում մնացած որևէ մեկին չի հաջողվել ողջ մնալ:

 

 

Картинки по запросу white island volcano

Картинки по запросу white island volcano

Картинки по запросу white island volcano

Картинки по запросу white island volcano

 

Լրահոս

Դիտել ավելին