Կարևոր իրադարձություններ

Մեքենան մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է և հայտնվել ձորում

15 Դեկտեմբեր, 2019 10:58
Մեքենան մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է և հայտնվել ձորում

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Սամսոն Մ․-ն իր վարած Opel մակնիշի 35 ՏZ 551 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Տիգրանաշենի ոլորաններում (Քյարքի), դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշի սյանն ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ մոտ 20 մետր հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին