Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Երևանյան լիճը

15 Դեկտեմբեր, 2019 10:38
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Երևանյան լիճը

Դեկտեմբերի 14-ին, ժամը 21:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը:Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «BMW 750» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Երևանյան լճում: Վարորդը՝ Գրիգոր Հ.-ն (ծնված 2004 թ.), լողալով դուրս է եկել ափ և մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Ջրասուզակները ճոպանների օգնությամբ ֆիքսել են ավտոմեքենան և ավտոկռունկի օգնությամբ դուրս բերել ջրից: Փրկարարները լուսավորել են տարածքը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին