Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524
    532

  • RUB

    7,41
    7,81

Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

15 Դեկտեմբեր, 2019 10:11
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 08:52-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Շիրակի մարզի Լանջիկ գյուղում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին