Կարևոր իրադարձություններ

Վարորդը բենզին էր լիցքավորել և գումարը չվճարելով հեռացել էր

14 Դեկտեմբեր, 2019 23:11
Վարորդը բենզին էր լիցքավորել և գումարը չվճարելով հեռացել էր

Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի փողոցի բենզալցակայաննեից մեկում, «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 22-ին բենզին էր լիցքավորել և գումարը չվճարելով հեռացել էր: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը: Հոկտեմբերի 2-ին դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ կողոպուտը կատարել է 28-ամյա մի տղամարդ, որը դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:

 
 

Լրահոս

Դիտել ավելին