Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը

14 Դեկտեմբեր, 2019 22:47
Արարատի մարզում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը

Դեկտեմբերի 14-ին, ժամը 17:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղի սկզբնամասում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրատարից դուրս են բերել կենդանուն:

 

Լրահոս

Դիտել ավելին