Կարևոր իրադարձություններ

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը քիչ առաջ ուղարկեց ինձ այս տեսանյութը. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

14 Դեկտեմբեր, 2019 22:14
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը քիչ առաջ ուղարկեց ինձ այս տեսանյութը. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը քիչ առաջ ուղարկեց ինձ այս տեսանյութը, որտեղ երևանյան մի ռեստորանում, 14-15 տարեկան տղա երեխաները ազատ նարգիլե են ծխում և հայտնեց, որ նրանց ծնողներն եմ պատվիրել նարգիլեն։

Հիմա մենք պետք է մեզ հարց տանք. մենք այսպիսի՞ երիտասարդություն ենք ուզում, որը պետք է զարգանա ու զարգացնի երկիրը։ Կամ վաղը այս ախտով տարված և իրենց օրգանիզմը քայքայած երիտասարդները ինչպե՞ս են ծառայելու հայոց բանակում։

Նաև սրա համար ենք պնդում, որ ցանկացած ծխախոտային արտադրատեսակի օգտագործումը բոլոր հանրային փակ տարածքներում պետք է արգելվի։

Հ.Գ. Իսկ նարգիլեն երեխաների համար պատվիրած ծնողներին նույնիսկ չգիտեմ ինչ կոչ անել։ Հավանաբար կլռեմ»:

 

Լրահոս

Դիտել ավելին