Ալավերդու երկաթգիծը բաց է. ժողովրդի հետ պարզ, ազնիվ զրույց ունեցա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որն այսօր հանդիպում է ունեցել Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ:
«Ալավերդու երկաթգիծը բաց է. ժողովրդի հետ պարզ, ազնիվ զրույց ունեցա։
Այնուհետև խնդրել եմ չտրվել սադրանքների, քանի որ մեզ հասած տեղեկություններով՝ առանձին տարրեր փորձում են սոցիալական խնդիրն օգտագործել իրենց նենգ նպատակների համար։ Եվ խնդրի լուծման ուղղությամբ արվող այս լայնածավալ աշխատանքների համատեքստում ստրատեգիական կարևորության երկաթգիծը փակ պահելն ուղիղ հարված է կառավարությանը, մեր թիմին ու ինձ անձնապես։ Խնդրել եմ թույլ չտալ պատ շարել իմ ու իրենց միջև։ Վստահեցրել եմ՝ ինքս եմ ջարդելու այդ փորձերը։ Ժողովուրդը վստահեցրեց՝ սադրիչների ականջից թղթով բռնելու են ու ուղարկեն Թեղուտի պոչամբար։ Քաղաքապետին ու բոլոր ներկաներին ի գիտություն տեղեկացրել եմ, որ ժողովրդի հետ հանդիպելու համար ես միջնորդի կարիք չունեմ։
Հիմնարկի ղեկավար Կարեն Ղազարյանը հրապարակեց փաստաթղթեր՝ մերկացնելով, բացահայտելով նախկինում տեղի ունեցածը։ Ժողովուրդ ջան, մենք մի թիմ ենք, մենք ընտանիք ենք։ Կանենք հնարավորը, անգամ անհնարինը այս կարևոր խնդրի լուծման համար։