Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել մանկագիրների և նկարազարդողների ամփոփիչ մրցույթին

14 Դեկտեմբեր, 2019 20:20
Նունե Սարգսյանը ներկա է գտնվել մանկագիրների և նկարազարդողների ամփոփիչ մրցույթին

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ մանկագիրների և նկարազարդողների մրցույթի եզրափակիչ հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը: Մանկագիրների մրցույթը հայտարարվել էր 2019 թվականի սեպտեմբեր ամսին «IBBY Հայաստան»-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արևիկ» հրատարկչության և «Արտբրիջ» գրախանութի համագործակցությամբ:

Մրցույթին մասնակցել են 18 և բարձր տարիքի ստեղծագործողներ: Մանկապատանեկան արձակի և ստեղծագործության նկարազարդման անվանակարգերում անցկացվող մրցույթի նպատակն էր խթանել մանկագրության և մանկապատանեկան գրքերի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում: Մանկակապատանեկան արձակ անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրած մանկագիր Օլգա Դարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշեց, որ առաջին անգամ է հեքիաթի ժանրում գրել, իսկ մինչ այդ գրել է ևս երկու գիրք մանկական բանաստեղծություններ և մեծահասակների համար` գրված լիրիկայի ժանրում: «Գիրքս կոչվում է «Խաղողի երկիր», որը խատուտիկի, խլուրդի և խխունջի արկածների մասին է»,- ասաց Դարյանը:

Հայաստանի ամբողջ աշխարհագրությամբ հավաքագրվել և ժյուրիին է ներկայացվել 79 ստեղծագործություն և 41 նկարազարդում: Մրցանակաբաշխությունն ուղեկցվում էր համերգային ծրագրով, որտեղ ելույթ ունեցան կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, երգիչ Գոռ Սուջյանը: Նախագահի տիկինը, ով նույնպես մանկագիր է, հանձնեց հատուկ մրցանակ: «Այսպիսի մրցանակաբաշխությունները կարևոր են շնորհալի և տաղանդավոր գրողներ հայնաբերելու համար»,- նշեց Նունե Սարգսյանը:

 

Առաջին տեղը զբաղեցրած անձանց մրցանակն է ուղևորություն արտերկիր, որտեղ նրանք կանցնեն վերապատրաստման դասընթաց իրենց մանսագիտական հմտությունները զարգացնելու նպատակով: ՀՀ նախագահի տիկինը նաև շեշտեց, որ ինքը հետագայում ցանկանում է մասնակցել վերապատրաստում անցած նկարազարդողի և մանկագրի դասընթացներին, քանի որ ինքն էլ է մանկագիր և իրեն շատ նրբություններ հետաքրքիր են:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին