Կարևոր իրադարձություններ

Թուրքիան սպասում է ԱՄՆ-ի պատասխանին «Patriot»-ի մատակարարման վերաբերյալ դիմումին

14 Դեկտեմբեր, 2019 20:02
Թուրքիան սպասում է ԱՄՆ-ի պատասխանին «Patriot»-ի մատակարարման վերաբերյալ դիմումին

Անկարան սպասում է Վաշինգտոնի արձագանքին «Պատրիոտ» ամերիկյան  հրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ իրենց դիմումին, Դոհայի ֆորումում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Թուրքիան հավատում է, որ ԱՄՆ-ը դեռ մեր դաշնակիցն է, և մենք մնում ենք նրա դաշնակիցը», – նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:

Չավուշօղլուն շեշտել է, որ անհնար է չեղարկել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ Մոսկվայի հետ գործարքը, սակայն Անկարան պատրաստ է դիտարկել նաև ամերիկյան համակարգերի ձեռքբերման հարցը:­

«Ոչ ոք չի կարող չեղարկել С-400-ի գնման վերաբերյալ Ռուսաստանի հետ գործարքը. դա իրողություն է: Ռուսաստանի առաջարկն ավելի ձեռնտու էր, և մենք ընդունեցինք այն: Այժմ մենք պատրաստ ենք Patriot համակարգ գնել ԱՄՆ-ից, սպասում ենք նրանց պատասխանին»,- ասել է թուրք նախարարը:

Միաժամանակ նա զգուշացրել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ մտցնելու դեպքում պատասխան արձագանքի մասին։

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին