Կարևոր իրադարձություններ

Հեղափոխության օրակարգը պաշտպանողների մասնակցությամբ կստեղծվի համակարգող խորհուրդ

14 Դեկտեմբեր, 2019 18:47
Հեղափոխության օրակարգը պաշտպանողների մասնակցությամբ կստեղծվի համակարգող խորհուրդ

Հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորների և անհատների մասնակցությամբ քաղաքական հավաքի արդյունքներով կստեղծվի համակարգող խորհուրդ:  

Որոշումն ընդունվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ հրավիրված քաղաքական հավաքի արդյունքներով: Մասնակից քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ներկայացրեց հավաքի ընթացքում հնչեցված մտքերի արդյունքներով ի մի բերված հայտարարության տեքստը:

«Թավշյա հեղափոխության և դրա անշրջելիության գաղափարին հավատարիմ, նախկին համակարգը մերժող ոչ իշխանական ուժերից ու անհատներից բաղկացած այս նախաձեռնության կազմակերպիչները, ամփոփելով առաջին հավաքի արդյունքները, որոշեցին նախաձեռնության հետագա ընթացքն ու շարունակականությունն ապահովելու նպատակով ստեղծել համակարգող խորհուրդ, որի անդամների կազմը կհրապարակենք առանձին հաղորդագրությամբ»,-ասաց Ղևոնդյանը:

Ինչպես հայտնեց Ղևոնդյանը՝ համակարգող խորհուրդը կուսակցությունների, քաղաքացիական հասարակության միավորների, առանձին անհատների հետ կիրականացնի խորհրդակցությունների շարք՝ նախաձեռնության բյուրեղացման և կառուցվածքային ձևակերպման լավագույն ու արդյունավետ լուծումը գտնելու և հռչակված արժեքներն ու գաղափարները իրագործելու համար: 

Խորհրդակցությունների ավարտից հետո համակարգող խորհուրդը հանդես կգա նախաձեռնության հետագա ընթացքի և առաջիկա միջոցառումների վերաբերյալ հայտարարությամբ: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնած հավաքին մասնակցեցին անհատներ, կուսակցությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, քաղաքագետներ և այլք:


 

Լրահոս

Դիտել ավելին