Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է վայրը, որտեղ կախվելու և ինքնահրկիզման միջոցով փորձել է ինքնասպան լինել 61-ամյա տղամարդը

14 Դեկտեմբեր, 2019 18:33
Հայտնաբերվել է վայրը, որտեղ կախվելու և ինքնահրկիզման միջոցով փորձել է ինքնասպան լինել 61-ամյա տղամարդը

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն ու ոստիկանության կինոլոգների հետ հայտնաբերել են այն վայրը, որտեղ կյանքի համար անհամատեղելի այրվածքներ է ստացել երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչ, 61-ամյա Վահան Գ.-ն:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, նշված վայրում հայտնաբերվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված ու մահացած տղամարդու հողաթափերը, հագուստի այրված կտորներ, լար, որի մի մասը հայտնաբերվել է մահացածի պարանոցին, ինչպես նաև արնանման հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները ողջ գիշեր մոտ 10 կմ սանրել են , որպեսզի հայտնաբերեն այն վայրը, որտեղ տեղի է ունեցել դեպքը:

Եղել են 2 տասնյակից ավելի հասցեներում և նրանց որոնողական աշխատանքները բավականին դժվար են եղել, քանի որ եղանակը անբարենպաստ է եղել: Ի վերջո, ոստիկանների ու քննիչների հսկայածավալ աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է դեպքի վայրը:

Այս պահին տեղում աշխատում են քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև այն քաղաքացուն, ով առաջինն է օգնություն ցուցաբերել այդ տղամարդուն և նա էլ ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն:

Այդ տղամարդը աշխատում է ԽՍՀՄ տարիներին կառուցված, այժմ անգործության մատնված Լազերային «ԼՏ. ՊԻՐԿԱԼ» գործարանում՝ որպես պահակ, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր. «Պահակատանը նստած էի, էդ տղամարդը այրվածքներով մտավ ներս ու խնդրեց, որ իրեն օգնեմ: Ես էլ ինչով կարող էի՝ օգնեցի ու ահազանգեցի շտապօգնություն: Շտապօգնությունը շատ օպերատիվ եկավ ու իրեն տեղափոխեց: Առավոտյան նոր իմացա, որ նա մահացել է:

Քիչ առաջ էլ իմացա, թե որտեղ է դեպքը տեղի ունեցել, իսկ այն տեղի է ունեցել պահակատնից ահագին հեռավորության վրա:

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե այլ բան, այս պահին իրավապահները ձեռնպահ են մնում հայտնելուց:

Վարկածներից մեկն էլ նա է, որ տղամարդը կախվելու և ինքնահրկիզվելու միջոցով փորձել է ինքնասապան լինել:


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին