Կարևոր իրադարձություններ

13-րդ թոշակ չի լինելու. Զարուհի Բաթոյանը հերքում է

14 Դեկտեմբեր, 2019 18:11
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
13-րդ թոշակ չի լինելու. Զարուհի Բաթոյանը հերքում է

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել, որտեղ անդրադարձել էր նաև թոշակառուներին 13-րդ թոշակ տալու անհրաժշտությանը։ «Երկրի ներսում գումար ծախսողը միջին ու աղքատ խավն է, նրանք են ամեն օր խանութ մտնում, մի քիչ եկամուտ թողնում խանութի տիրոջը, առաքիչին ու աշխատողին, նրանք են գնում հանգստանալու հայկական ինչ-որ հանգստավայրում, այլ ոչ թե հարուստները, նրանց հին մեքենաներն են հաճախ գնում արհեստավորի մոտ և այսպես շարունակ:

Այսինքն՝ պետք է ժամանակ առ ժամանակ այս մարդկանց բանկային քարտերի վրա կողմնակի ինչ-որ գումար նստի, տարեկան գոնե 3-4 անգամ. Ինձ թվում է, որ սոցիալական արդարությունը վերականգնելու համար պետք է հենց այս տարի 13-րդ թոշակ ստանան բոլոր թոշակառուները, չէ՞ որ պետական ապարատը ստանում է մեծ պարգևավճարներ, որոնք նույնիսկ միլիոնների են հասնում, իսկ, օրինակ, երկու միլիոն դրամ մեկ մարդու տալու փոխարեն կարելի է 40 թոշակառուի տալ 13-րդ թոշակ»,- գրել էր նա:

Եգանյանի այս գրառումը որոշ կայքեր տարածել էին մանիպուլատիվ վերնագրով. «Բոլոր թոշակառուները 13-րդ թոշակ ստանան․․․ կամ ամանորյա պարգևատրումներ բոլորին»։

Հրապարակումներին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Վերջինս տեղադրել է նմանօրինակ գրառման scrin shots-ը և գրել. «Էժան ապատեղեկատվություն է. չկա նման բան»: 

Մինչդեռ նկատենք, որ հրապարակման մեջ նման պնդում չկա, որ այս տարի անպայման տրվելու է 13-րդ թոշակ։
 

Լրահոս

Դիտել ավելին