Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,63
    7,83

Կարևոր իրադարձություններ

«Ծովակալ Կուզնեցով»-ում հայտնաբերել են երկրորդ զոհի դին

14 Դեկտեմբեր, 2019 16:31
«Ծովակալ Կուզնեցով»-ում հայտնաբերել են երկրորդ զոհի դին

Մուրմանսկում գտնվող «Ծովակալ Կուզնեցով» հածանավում հայտնաբերել են ևս մեկ զոհի դի: Այս մասին Life-ին են հաղորդել շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրները: Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատվել է  Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայության կողմից:

Ստացվում է, որ հածանավում բռնկված խոշոր հրդեհը երկու մարդու մահվան պատճառ է դարձել: Առաջին զոհի մարմինը հայտնաբերվել է նախօրեին: Մեկ այլ անհետ կորած համարվող անձ կապի է դուրս եկել՝ ասելով, որ նավի վրա չի եղել:   Վերջին տվյալների համաձայն՝ 14 մարդ հոսպիտալացվել է:

Ըստ նախնական վարկածի՝ հրդեհը բռնկվել է եռակցման աշխատանքների հետևանքով: Հավանական վարկած է համարվում նաև աղբի այրումը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին