Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում

14 Դեկտեմբեր, 2019 15:01
Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում

«Առաջիկա օրերին Ռուսաստանի եվրոպական մասը կդառնա ավելի տաք»,- գրում է ՌԴ Հիդրոմետ ծառայության կենտրոնի կայքը:

Դեկտեմբերի կեսերին ջերմաստիճանը կբարձրանա  5-ից 8  աստիճանով, ուստի եղանակը ավելի շատ կլինի նոյեմբերի նման:  Սա, ըստ մասնագետների, պայմանավորված է  ատլանտյան ցիկլոնների տեղաշարժով, որոնք շարժվում են Արկտիկայի ափերի երկայնքով՝ իրենց հետ բերելով ատլանտյան տաք օդը:

Այս անոմալիան ամենաշատը կզգան երկրի հյուսիս-արևելյան շրջանների բնակիչները, մասնավորապես Նենեցի ինքնավար Օկրուգը և Կոմի հանրապետությունը: 30 աստիճանի սառնամանիքների փոխարեն ջերմաստիճանը կլինի մինչև մինուս 10-ից 15: Որոշ տեղերում նաեւ ձնհալ է կանխատեսվում:

Սանկտ-Պետերբուրգի, Պսկովի և Նովգորոդի շրջաններում, ինչպես նաև Կարելիայում ջերմաչափի սանդղակները կլինեն զրոյական մակարդակի վրա:

Իսկ Ռուսաստանի եվրոպական մասի հարավի որոշ վայրերում սպասվում է անձրև եւ մառախուղ: Գիշերները Ռոստովի և Վոլգոգրադի շրջաններում ջերմաստիճանը կիջնի   մինուս 12-ի, օրվա ընթացքում `մինուս 5-ի:  Ղրիմում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:   

Ավելի վաղ հիդրոօդերևութաբանական կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Վիլֆանդը հայտարարել էր, որ այս ձմռանը Ռուսաստանի եվրոպական մասի, Կրասնոյարսկի երկրամասի և Արևմտյան Սիբիրի բնակիչները կզգան հաճախակի եղանակային փոփոխություններ. ինչ-որ պահի տաք եղանակը կարող է փոխարինվել սառը ալիքով և հակառակը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին